IFC-ն կաջակցի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին` բարելավելու արժույթային ռիսկերի կառավարման գործընթացը![]() 14 հունիսի 2011 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ՓԲԸ-ն ստորագրեցին ISDA master միջազգային համաձայնագիր, որը թույլ կտա բանկին արդյունավետ կերպով կառավարել արժույթային և տոկոսադրույքի ռիսկերը` բարձրացնելով բանկի շահութաբերությունը և մրցունակությունը: Ինչպես հաղորդում է բանկի մամլո շառայությունը, ըստ վերոհիշյալ համաձայնագրի` IFC-ն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին կտրամադրի ամերիկյան դոլարով արտահայտված տոկոսադրույքի սվոպ և արտարժույթային սվոպներ, որը հնարավորություն կտա բանկին նվազեցնել փոխառու միջոցների տոկոսադրույքի ռիսկերը, ինչպես նաև, եվրոյով արտահայտված ավանդային բազայի արտարժույթի ռիսկը և ավանդային պրոդուկտների ավելի մեծ տեսականի տրամադրելու իր հաճախորդներին: «Այս գործընթացը կօգնի մեզ ընդլայնել ռիսկերի կառավարման կարողությունները, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի հետճգնաժամային ժամանակաշրջանում», - ասաց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն իր հերթին նշեց, որ այդ նորարարական գործիքը կաջակցի Բանկին` օժանդակելով հետճգնաժամային աճի ընթացքում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |