Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ![]() ![]() PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության մասին մի նոր բանաձև կներկայացվի: Այդ մասին գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նա նշում է, որ առաջ անցնելով ցեղասպանության հարցից` այս տարի ամերիկահայերը կարող են Կոնգրեսին ներկայացնել այլ բանաձևեր հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ: «Նրանք կարող են ստիպել Թուրքիային վերադարձնել յուrացված հայկական եկեղեցիները Ստամբուլի հայկական պատրիարքարանին՝ թույլ տալով, որ դրանք գործեն որպես եկեղեցիներ, և ոչ թե՝ թանգարաններ, մզկիթներ կամ տեսարժան վայրեր: Ամերիկահայերը նոր բանաձևով կարող են հարգանքի տուրք մատուցել իրավագետ Ռաֆայել Լեմկինին, ով հորինեց «ցեղասպանություն» տերմինը` ազդված լինելով 1915 թվականի հայերի զանգվածային սպանություններից, խրախուսել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը», - գրում է Սասունյանը` ավելացնելով, որ նոր բանաձևով կարելի է նաև սատարել Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների (ալեվիներ, հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ և քրդեր) մարդու իրավունքների պաշտպանությունը։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |