Հիրոսիման ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է հայտ ներկայացնել 2020թ. Օլիմպիադայի անցկացման համար15 հունիսի 2011 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական Հիրոսիմայի` 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտի կազմակերպչական կոմիտեն հրաժարվել է հայտ ներկայացնել: Սակայն Ճապոնիան չի կորցրել 2020 թվականին Օլիմպիադան հյուրընկալելու հույսը: Ըստ երևույթին, մրցաշարերի անցկացման հայտ կներկայացնի Տոկիոն: «Ավելի լավ է չմարել ջահը»,- աբստրակտ արտահայտվել է Տոկիոյի քաղաքապետ Շինտարո Իշիհարոն: Սկզբնապես Հիրոսիման պետք է Նագասակիի հետ համատեղ հայտ ներկայացներ, սակայն քաղաքը հրաժարվեց ֆինանսական խնդիրների պատճառով: Քաղաքապետ Կազումի Մատցուիի խոսքով, քաղաքի վարչակազմը մինչ օրս չի կարողանում մարել 1994 թվականի Ասիական խաղերի անցկացման պարտքերը, հաղորդում է championat.ru-ն: Այսպիսով, ներկա պահին 2020 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման միակ հավակնորդը Հռոմն է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |