Յուրա Մովսիսյան. Չեմ սիրում կանխատեսումներ անել, սակայն, բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մեր թիմը հաղթի![]() 15 հունիսի 2011 - 11:22 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կիսել է իր տպավորությունները 13-րդ տուրի «Վոլգայի» հետ խաղից: «Ուրախ եմ, որ գնդակ խփեցի, սա կարևոր հաղթանակ էր: Եթե մենք միավորներ կորցնեինք, կզիջեինք մեր դիրքերը: Պետք էր հաղթել»,-Մովսիսյանին է մեջբերում sports.ru-ն: Այս տուրում Կրասնոդարը» 4:2 հաշվով հաղթեց «Վոլգային», առաջին գոլը երրորդ րոպեին խփեց Մովսիսյանը: Այժմ թիմը 17 միավորով գրավում է 9-րդ տեղը: Մովսիսյանը խոստացել է, որ դեռ ցույց կտա, թե ինչի է ընդունակ: «Չգիտեմ, թե քանի գնդակ կխփեմ արդյունքում: Չեմ սիրում կանխատեսումներ անել, սակայն, բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մեր թիմը հաղթի: Կաշխատեմ խփել որքան հնարավոր է շատ»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |