112 պատանի դաշնակահարներ կմասնակցեն Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթին 15 հունիսի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-22-ը Երևանում կայանալու է Ա. Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում Հայաստանը, ԼՂՀ-ն, Վրաստանը, Ղազախստանը և Իրանը ներկայացնող 112 պատանի և երիտասարդ դաշնակահարները կմրցեն լավագույնի կոչման համար: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց մրցույթ-փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, մրցույթն անց է կացվելու 3 տարիքային խմբերում. մինչև 10 տարեկան, 11-14 տարեկան և 15-17 տարեկան: Առաջին երկու խմբերի մասնակիցները հանդես կգան մեկ, իսկ երրորդ տարիքային խմբի մասնակիցները` երկու փուլերով: Բոլոր տարիքային խմբերում պարտադիր պայման է Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը իր հերթին նշեց, որ այս մրցույթը լավագույն ձևերից մեկն է Բաբաջանյանի ստեղծագործությունները աշխարհում հայտնի դարձնելու համար: Ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի մանկավարժներ և երաժիշտներ: Ժյուրիի անդամներ են Լատվայից Րաֆֆի Խարաջանյանը, Վրաստանից Լիա Նիկաբաձեն, Ռուսաստանից Ալլա Շարովան, Ղազախստանից Գուլժամիլյա Մուհամեջանովան, Հայաստանից Արմինե Գրիգորյանը և Սուրեն Զաքարյանը: Բացի ժյուրիի կողմից տրված մրցանակներից, Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ մասնակիցներին կպարգևատրեն իրենց սեփական մրցանակներով: Երևանի ոսկերչական գործարանում պատրաստվել են Առնո Բաբաջանյանի պատկերով մեդալներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |