Հայորդիների կուսակցությունը մտադիր է մասնակցել ապագա խորհրդարանական ընտրություններին15 հունիսի 2011 - 13:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ապագա ընտրություններին կմասնակցի նաև «Նժդեհյան ցեղակրոններ» կուսակցությունը, որի կողմնակիցները համարում են իրենց հին հայկական հավատի նվիրյալներ ու Գարեգին Նժդեհի գաղափարախոսության հետնորդներ: Ինչպես հայտարարել է կուսակցության քաղխորհրդի նախագահ Գևորգ Հովսեփյանը, նրանց կուսակցության նպատակն է ազգային գաղափարների զարգացումը Հայաստանում: «Ողջ հայությունը պետք է լինի ցեղակրոնության կրողը, ոչ թե միայն առանձին մի կուսակցություն»,-հայտարարել է Հովսեփյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանում ազգային գաղափարախոսության ճգնաժամ է: «Այժմ ազգային գաղափարախոսությամբ մտավորականությունը խաղից դուրս է»,-հայտարարել է կուսակցության անդամ Գևորգ Հովսեփյանը: Ինչ վերաբերում է մասնակցությանը ընտրություններին առանձին կամ այլ քաղաքական ուժերի հետ դաշինքում, ապա Հովսեփյանն ասել է, որ այդ հարցը կորոշվի կուսակցության համագումարում, որը կանցնի այս տարեվերջին: Ըստ նրա, կուսակցությունը ստեղծցվել է 1989թ., գրանցվել է 1991թ.: Դա ՀՀ-ում գրանցված 9-րդ կուսակցությունն էր, որը 2003թ. վերագրանցման ժամանակ 2300 անդամ ուներ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |