Աշոտ Մանուչարյան. Պետք չէ դրական զարգացումներ ակնկալել Մադրիդյան սկզբունքներից և ԵԱՀԿ ՄԽ-ից![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է դրական զարգացումներ ակնկալի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքներից և ԵԱՀԿ ՄԽ-ից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով, 1992-ից Հայաստանը մտել է ՄԽ բանակցային գործընթացի մեջ, որը պետք էր միայն ԱՄՆ-ին, ծառայում էր նրա շահերին և «ոչ Հայաստանին, ոչ Արցախին կամ նույնիսկ Ադրբեջանին»: Նրա խոսքերով, եթե նախկինում Հայաստանը բանակցություններում ակտիվ դեր էր խաղում, ապա հիմա դադարել է և միայն արձագանքում է արտաքին ազդեցիկ ուժերի գործողություններին: «Հայաստանը հիմա գնդակ է և դաշտ ուրիշների խաղի համար»,- ասել է Մանուչարյանը և հավելել, որ հայկական կողմին աղետ է սպասվում եթե նա չփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում: Մանուչարյանը նաև մեկնաբանել է Կազանում կայանալիք հանդիպումը, հայտարարելով, որ պետք չէ իրական տեղաշարժ սպասել: Մանուչարյանը նաև նշել է Իրանի դերը ղարաբաղյան գործընթացում, որը, նրա խոսքերով, նոր գործոններ է ստեղծել, որոնք օգնել են տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |