Փորձագետ. Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ավելի մեծ աջակցություն կստանա15 հունիսի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Այս անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ավելի մեծ օժանդակություն կստանա կոնգրեսականների կողմից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հետ միասին կոնգրեսականները մտադիր են նաև շրջանառության մեջ դնել Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները վերադարձնելու մասին բանաձևը, ավելացնում է դրանց ընդունման հավանականությունը: «Երբ բանաձևերը ընդգրկվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում, այդ ժամանակ արդեն դրանց ընդունման շուրջ պայքար կծավալվի»,- ասել է փորձագետը: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միշտ կլինի ԱՄՆ քաղաքական օրակարգում: Մի խումբ կոնգրեսականներ մտադիր են երկու բանաձև ընդգրկել օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման և Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները վերադարձնելու համար: «Եկեղեցիները վերադարձնելու մասին» բանաձևի հեղինակներն են կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Հովարդ Բերմանը: Նրանք իրենց բանաձևում կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդումների ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Բանաձևի հեղինակները կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել հայերից, հույներից, ասորիներից և այլ քրիստոնյա համայնքներից բռնագրավված եկեղեցիները: «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևի հեղինակներ Ադամ Շիֆն ու Ռոբերտ Դոլդն իրենց հերթին կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Ցեղասպանությունը` մարդկության դեմ ապագա հանցագործությունները կանխելու համար: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |