Զարուհի Փոստանջյանը խորհուրդ է տալիս պետության առաջին դեմքերին զբաղվել հանրային գործունեությամբ![]() 15 հունիսի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել ՀՀ գործող նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հայտնում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, Զարուհի Փոստանջյանը նշյալ համալսարանների խորհուրդների նախագահներ հանդիսացող պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանցից, ի թիվս այլ հարցերի, նաև ցանկանում է ճշտել նրանց դիրքորոշումը` հօգուտ բարձրագույն կրթության բարձրաստիճան պետական ղեկավարման պաշտոններից հրաժարական տալու վերաբերյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |