Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-Ի նստաշրջանին15 հունիսի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. հունիսի 15-24-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի Միրո-1 և 2 դահլիճներում կգործի «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» խորագրով ցուցահանդեսը` ներկայացնելով հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության դրսևորման անկյունաքարերից մեկը` խաչքարի մշակույթը: Ցուցադրությունում ներառվել են տարբեր ժամանակներում և պատմական Հայաստանի տարբեր շրջաններում կերտված լավագույն խաչքարերի շուրջ 60 լուսանկարներ, ինչպես նաև խաչքարային մշակույթի տարածման արեալներն ընդգրկող քարտեզ ու խաչքարի մշակույթը լուսաբանող գիտական բացատրագրեր: Այցելուների համար հրատարակվել է նաև ցուցահանդեսի կատալոգը` անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզ են մեկնել նաև Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ԵՊՀ արվեստաբանության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը, նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը: Միջոցառմանը կմասնակցի նաև Փարիզից արվեստի պատմության դոկտոր Պատրիկ Տոնապետյանը: Ցուցահանդեսի ընթացքում նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Մինասյանը տեղում` քարի վրա աշխատելով, այցելուներին կներկայացնի խաչքարի կերտման տեխնիկան ու վարպետությունը, մեկ անգամ ևս փաստելով մեզանում ոչ նյութական մշակութային ժառանգության մաս հանդիսացող խաչքարագործության կենդանի և կենսունակ լինելու հանգամանքը: Ցուցահանդեսը կայանալու է Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 35-րդ և «Մշակութային ինքնաարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի նստաշրջանների շրջանակներում, հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |