Գլաուկոմայի կանխարգելման նպատակով Երևանի պոլիկլինիկաներում անվճար հետազոտություններ են անցկացվում

Գլաուկոմայի կանխարգելման նպատակով Երևանի պոլիկլինիկաներում անվճար հետազոտություններ են անցկացվում

PanARMENIAN.Net - Գլաուկոմայի վաղաժամ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան հունիսի 14-ից մայրաքաղաքի ամբուլատոր պոլիկլինիկաներում իրականացնում է անվճար սկրինինգ հետազոտություններ, որոնք կատարվում են ակնաբուժական տեխնիկա և դեղորայք արտադրող ALCON ընկերության աջակցությամբ՝ նոր սերնդի օֆտալմասկոպներով:

Այսօր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բժիշկները Ավան վարչական շրջանի բնակիչներին են ընդունել թիվ 12 պոլիկլինիկայում:

Ակնաբույժների հավաստմամբ՝ նախնական շրջանում գլաուկոման ընթանում է գրեթե առանց ախտանշանների, ուստի 40 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում ակնաբուժական հետազոտություն անցնել:

Ակցիան տևելու է մինչև հուլիսի 15-ը, ըստ ժամանակացույցի՝ մեկական օր քաղաքապետարանի ենթակայության 20 պոլիկլինիկաներում: Հիվանդության ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները հավելյալ, առավել մանրազնին հետազոտություն կանցնեն Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---