Գարեգին Երկրորդը կայցելի Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցին

Գարեգին Երկրորդը կայցելի Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցին

PanARMENIAN.Net - Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակության այցը Վրաստան: Ինչպես հաղորդում է վրացական Պատրիարքարանը, հունիսի 15-ին նախատեսված է հայկական պատվիրակության այցը Նինոցմինդա: Ինչպես սպասվում է, քաղաքի կենտրոնում Գարեգին Բ-ն հանդիպում կունենա տեղի բնակիչների հետ, կայցելի Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցին և մանկատունը:

Դրանից հետո Գարեգին Երկրորդը կայցելի Ծալկայի շրջանի Այիզմաշ գյուղը, որտեղ նույնպես կհաղորդակցվի տեղի բնակչության հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան մեկնարկել է հունիսի 10-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---