ANCA. 306 բանաձևը կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիները և հարգել քրիստոնյաների իրավունքները16 հունիսի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացված 306 բանաձևը հստակ կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիները քրիստոնյաներին և հարգել հայերի, հույների, ասորիների, Պոնտոսի հույների իրավունքները, որոնք հազարամյակներ շարունակ ապրել են այն հողում, որն այսօր Թուրքիա է կոչվում: Այդ մասին Armenian Weekly-ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Ազգային կոնգրեսի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ Համբարյանի, 306 բանաձևի ընդունումը կարևոր է կանխելու համար կրոնական օբյեկտների ոչնչացումը, սրբությունների պղծումը և կասեցնելու համար թուրքաբնակ քրիստոնյաների հանդեպ խտրականությունը: «Այս բանաձևի ընդունմամբ ամերիկյան ժողովուրդը բարոյական պատասխանատվություն է ստանձնում պաշտպանել Թուրքիայում բնակվող քրիստոնյաների իրավունքները: Ցավոք, թուրքական կառավարությունը դեմ է դրան և ի վիճակի չէ ապահովել կրոնական հանդուրժողականություն և վերադարձնել եկեղեցիները քրիստոնյաներին»,-ասել է Համբարյանը: Նախօրեին կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է 306 բանաձևը, որը կոչ է անում Թուրքիային դադարեցնել խտրականությունը Թուրքիայի քրիստոնյա բնակչության հանդեպ: Բանաձևին արդեն սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |