ՀՀ վարչապետը BBC-ին. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ: Այդ մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ուրախ կլինենք, եթե մեր թուրք գործընկերները ևս այնպիսի եզրահանգման գան, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը նոնսենս է»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի գործել 2009թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների շրջանակներում, որոնց համաձայն երկու երկրները պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեին: 2009թ. Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը, քանի որ Թուրքիան սկսեց որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման առաջ քաշել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |