«Ալ-Քաեդայի» առաջնորդ է դարձել բին Լադենի նախկին տեղակալ Այման ալ Զավահիրին16 հունիսի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - «Ալ-Քաեդա» ահաբեկչական ցանցի առաջնորդ Օսամա բին Լադենի հետնորդն է դարձել նրա նախկին տեղակալ՝ եգիպտացի Այման ալ Զավահիրին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, նրա նշանակման մասին հայտարարել են իրենք ահաբեկիչները: Չնայած այն կարծիքներին, թե ալ Զավահիրին չունի այն ազդեցությունն ու խարիզման, ինչ սպանված բին Լադենը, սակայն շատերը կանխատեսում էին, որ հենց նա կզբաղեցնի «Ալ-Քաեդայի» ղեկավարի տեղը: Մինչ «Ալ-Քաեդայի» ստեղծումը Այման ալ Զավահիրին գլխավորում էր եգիպտական «Իսլամական ջիհադ» խմբավորումը: Նա ՀԴԲ կողմից հետախուզվող հանցագործների ցանկում է, թեև ոչ առաջին տասնյակում: Ըստ բյուրոյի տվյալների, ալ Զավահիրին մեղսակից է 1998թ. Տանզանիայի ու Քենիայի ամերիկյան դեսպանատների պայթեցման կազմակերպմանը, որի արդյունքում շուրջ 200 մարդ զոհվեց: Այման ալ-Զավահիրիի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ-ն 25 մլն դոլար պարգևավճար է սահմանել, հայտնում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |