Տիգրան Սարգսյան. Հայկական իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն Ղարաբաղի հարցում![]() 16 հունիսի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայկական իշխանությունները քաղաքական կամք ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության գալու համար, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն հուսով ենք նաև, որ ադրբեջանական կողմը ևս կցուցաբերի նույն քաղաքական կամքը»,- ասել է նա անվանի մեկնաբան Ջոն Դեֆթերիոսի հետ զրույցում, պատասխանելով այս հարցում տեղաշարժերի հեռանկարների և Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման սպասումների մասին հարցին: Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Հայաստանի վարչապետը նշել է. «Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում այս հարցի առնչությամբ: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը»: Հունիսի 25-ին Կազանում ծրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, այդպես չի բացառվում նաև հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը: Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |