Փորձագետ. Մինչև 12 տարեկան երեխաները չպետք է առանց մեծերի օգտվեն վերելակներից

Փորձագետ. Մինչև 12 տարեկան երեխաները չպետք է առանց մեծերի օգտվեն վերելակներից

PanARMENIAN.Net - Մինչև 12 տարեկան երեխաները չպետք է առանց մեծահասակների օգտվեն վերելակներից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԱԻՆ կարուսելների, էսկալատորների, ճոպանուղիների և վերելակների անվտանգության փորձաքննության բաժնի փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, խորհրդային ժամանակներին նախագծված վերելակները նախատեսված են տասներեք տարեկանից բարձր երեխաների համար, ասել է Լուսինե Հովհաննիսյանը:

Նա նաև անդրադարձել է վերջերս 10-ամյա տղայի հետ տեղի ունեցած պատահարին, որն ընկել է վերելակի հորը: Փորձագետը նշել է, որ դժբախտ պատահարը կարող էր տեղի ունենալ էլեկտրոնային համակարգի սխալի պատճառով, քանի որ երեխան վերելակում միանգամից մի քանի կոճակ է սեղմել: Հովհաննիսյանը նշել է, որ վերելակի աշխատանքի անսարքությունների դեպքում ավելի լավ է մնալ վերելակի մեջ և սպասել մասնագետներին, քան փորձել ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից:

4  16.06.11 - Երևանում վերելակների անվտանգությանը նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---