2011 թվականին «ՀայՌուսգազարդը» կներդնի 8,49 մլրդ դրամ![]() 16 հունիսի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 16-ի նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2011 թվականի 8,49 մլրդ դրամ կազմող ներդրումային ծրագիրը: Հիմնական միջոցները կուղղվեն հետևյալ ուղղությունների զարգացմանը. գազատրանսպորտային համակարգի վերակառուցում՝ 3,34 մլրդ դրամ, գազաբաշխիչ համակարգի ընդլայնում՝ 5,15 մլրդ դրամ: Բացի այդ, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման նպատակով կհատկացվի 520 մլն դրամ, ինչը թույլ կտա 15 տոկոսով ավելացնել նրա ներուժը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է նաև 2011թ. 15 հազարով ավելացնել իր բաժանորդների բազան, որը հունիսի 1-ի դրությամբ կազմում է 616336 բաժանորդ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |