Հայաստանը մի շարք միջոցառումներով կմիանա Փախստականների համաշխարհային օրվան

Հայաստանը մի շարք միջոցառումներով կմիանա Փախստականների համաշխարհային օրվան

PanARMENIAN.Net - Հայաստանը մի շարք միջոցառումներով կմիանա Փախստականների համաշխարհային օրվան: Հունիսի 19-ին և 20-ին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կողմից` Թումանյան փողոցում և Հյուսիսային պողոտայում կկազմակերպվեն քայլերթեր և իրազեկման գործողություններ:

Նույն օրը, Կոմիտասի անվան երաժշտության տանը` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հովանու ներքո, կկայանա Փախստականների համաշխարհային օրվան նվիրված հատուկ համերգ, որը ՄԱԿ-ի ՓԳՀ-ի համար կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի համահիմնադիր Մարիամ Շահինյանը:

Բոլոր մասնակիցները կկրեն ՄԱԿ-ի ՓԳՀ-ի Փախստականի համաշխարհային օրվան նվիրված «Արա 1 բան փախստականի համար» կարգախոսով կապույտ վերնաշապիկներ և կկրեն պաստառներ Փախստականի համաշխարհային օրվան վերաբերող 11 կարգախոսերով և ասույթներով:

Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և աջակցությամբ, Հանրապետության հրապարակում Ազգային պատկերասրահը և «Մայր Հայաստան» հուշարձանը (վերջինս ենթակա է հաստատման) լուսավորվելու են ՄԱԿ-ի ՓԳՀ-ն խորհրդանշող կապույտ գույնով:

Ազգային պատկերասրահի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատին փաքցվելու են «Արա 1 բան փախստականի համար» կարգախոսով պաստառներ, ևս մեկը` ՄԱԿ-ի գրասենյակի շենքի արտաքին պատի վրա:

2011 թվականի հունիսի 20-ին Միավորված ազգերի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ-ի ՓԳՀ) նշելու է Փախստականների համաշխարհային օրը, ընդգրկուն և լայնածավալ միջոցառումներով ամբողջ աշխարհով մեկ`մեկնարկ տալով նոր համաշխարհային տեղեկատվության տարածման քարոզարշավին: Միջոցառումների շարքին կմիանան նաև Երևանը և Հայաստանի մարզերը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---