Գյումրիի քաղաքապետարանը ժխտում է Մինասի որմնանկարների հանդեպ անտարբեր լինելու մեղադրանքները16 հունիսի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Դեռևս 2009 թվականից Գյումրիի քաղաքապետը Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագրի և դրանք փրկելու իր առաջարկների վերաբերյալ տարբեր գրություններով դիմել է մշակույթի նախարարին: Ինչպես հաղորդում է Գյումրիի քաղաքապետարանը, որմնանկարների փրկության վերաբերյալ իր տագնապների մասին քաղաքապետարանն ու քաղաքապետը շարունակել են հայտնել 2010 և 2011 թվականներին ևս` ՀՀ մշակույթի նախարարություն ուղղվող գրություններով, որոնցում մասնավորապես ասվել է, որ քաղաքում չկան բարձրակարգ մասնագետներ, որի պատճառով քաղաքապետարանը չի կարող ինքնուրույն իրականացնել որմնանկարների վերականգնման աշխատանքները և խնդրում են աջակցել ծրագրերի իրականացման գործում` տրամադրելով համապատասխան մասնագետներ, ովքեր օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, կկարողանան իրականացնել որմնանկարների վերականգնման աշխատանքները: Գյումրիի համայնքի ավագանին ևս պատրաստակամություն է հայտնել համայնքի բյուջեից տրամադրել գումար որմնանկարների փրկության նպատակով: Այս մասին 23.06.2010թ. գրությամբ գրավոր տեղեկացվել է ՀՀ վարչապետին և մշակույթի նախարարին: Համաձայն հաղորդագրության, Գյումրիի վերածննդի այս փուլում նոր են ի հայտ գալիս հնարավորություններ` անդրադառնալու որմնանկարների ճակատագրին, քանի որ տարիներ շարունակ գյումրեցիները կացարաններ էին սարքում: Նույնիսկ նման պայմաններում գյումրեցիները կարողացել են պահպանել մշակութային արժեքները, որոնք այսօր եթե չլինեին, չէր լինի տեղափոխելու որևէ բան: Գյումրիի քաղաքապետարանը հայտարարում է, որ այսօր էլ պատրաստ է անհրաժեշտ միջոցներ տարամդրել որմնանկարների վերականգնման նպատակով, միայն թե դրանք չպովկեն իրենց պատմական միջավայրից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |