Միջազգային փորձագետները ողջունել են հակամենաշնորհային օրենսդրության բարելավման ուղղությամբ Հայաստանի աշխատանքը16 հունիսի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մասնակցել է Դուշանբեում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, նա հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներին ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի նախագահը անդրադարձել է գերիշխող դիրք ունեցող և չարաշահումներ թույլ տված տնտեսվարողների հանդեպ կիրառվող մեթոդների փոփոխություններին: Ինչպես հայտնի է, այս կամ այն տնտեսվարողի գերիշխող դիրքի որոշման իրավասությունը օրենքով վերապահված է Հանձնաժողովին, որն էլ վարում էր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանը (ռեեստր): ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ողջունել են օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունը`նշելով, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, իսկ Ղազախստանի մրցակցային պաշտպանության ծառայության ղեկավար Մ. Եսենբաևը հատուկ ընգծել է, որ Հայաստանի օրենսդրության մեջ կատարված այս փոփոխությունը ուսանելի է նաև իրենց համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |