Երևանում քննարկեցին թրաֆիկինգի դեմ պայքարը

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացավ Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը։

Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհուրդը քննարկեց Եվրոպայի խորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկման գնահատման հարցաշարի լրացման վերաբերյալ վերջնական հաշվետվությունը:

Նիստում քննարկվեցին նաև թրաֆիկինգից տուժած անձանց նույնացման, ինչպես նաև թրաֆիկինգի դեմ պայքարի բոլոր թեժ գծերի միասնականացման, դրանց շուրջօրյա գործունեության ապահովման հարցերը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---