Հայաստանի Ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի դեռահասները հանցագործ չդառնան

Հայաստանի Ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի դեռահասները հանցագործ չդառնան

PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ Հայաստանի Ոստիկանությունում հաշվառման մեջ է քսան մուրացիկ երեխա և մարմնավաճառությամբ զբաղվող չորս աղջիկ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ոստիկանության քրեական հետախուզության Գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, մուրացկանությամբ կամ մարմնավաճառությամբ զբաղվում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները:

Այս համատեքստում նա հաղորդել է, որ հաճախ ծնողներն անգամ չգիտեն, որ իրենց երեխաները մուրացկանությամբ են զբաղվում, ուստի, երբ դեռահասն առաջին անգամ «բռնվում է», ոստիկանությունն այդ մասին զգուշացնում է ծնողներին: Ընդ որում, Դուրյանն ընդգծել է, որ Հայաստանի ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի կանխի դեռահասների ներգրավումը հանցավոր խմբերում:

Այս կապակցությամբ նա նկատել է, որ չնայած մուրացկանությունը քրեական հանցագործություն չէ, և այդ հարցով պետք է զբաղվեն հասարակական կառուցվածքները, ՀՀ Ոստիկանությունն այդ գործն իր վրա է վերցրել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---