Սամվել Նիկոյան. Մենք պետք է բացահայտ խոսենք երեխաների հանդեպ բռնության մասին16 հունիսի 2011 - 21:05 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է բացահայտ խոսենք այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին է երեխաների հանդեպ բռնությունը»,- Երևանում «Ապահովենք առավել խոցելի երեխաների իրավունքները» տարածաշրջանային համաժողովի ամփոփմանը հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, եթե անգամ երեխայի հանդեպ բռնության գոնե մեկ դեպք կա, նշանակում է արդեն կա խնդիր, «որի մասին պետք է բացեիբաց խոսել»: ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է նման խնդիրների մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը: Ընդ որում, նա նկատել է, որ այդ հարցում երկրի համար կարող է օգտակար լինել նաև այլ երկրների փորձը: Նիկոյանը նշել է, որ այնպիսի երկիր, ինչպիսին է Հայաստանը, որը ժողովրդագրական խնդիրներ և փոքր բնակչություն ունի, պետք է հոգ տանի երեխաների մասին և երկրի արժանի քաղաքացիներ դաստիարակի: Նա ընդգծել է նաև երեխաների հանդեպ բռնություն դրսևորելու դեպքում պատժի խստացման անհրաժեշտությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |