2011 թվականին «Բազե» փառատոնը կանցնի երկու փուլով և նոր ձևաչափով

2011 թվականին «Բազե» փառատոնը կանցնի երկու փուլով և նոր ձևաչափով

PanARMENIAN.Net - 2011 թվականին «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը տեղի կունենա երկու փուլով և նոր ձևաչափով: Այդ մասին PanARMERNIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի համակարգող, Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա նշել է, որ «Բազեն» հիմնադրամի ամենախոշոր միջոցառումն է լինելու ամռանը, որին կմասնակցեն 1200-1300 երիտասարդներ Հայաստանից և սփյուռքից, այդ թվում` Հայաստանի ազգային փոքրամասնությունների, ուսանողական և կուսակցական կառույցների ներկայացուցիչներ: Նա առանձնապես նշել է, որ ինչպես և անցյալ տարի, հրավերներ կուղարկվեն և' ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը, և' Հայ Ազգային Կոնգրեսին (ՀԱԿ), և հույս է հայտնել, որ նրանց ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն «Բազեին»: «Մեր հիմնական նպատակը երիտասարդության միավորումն է»,- ընդգծել է Ավագյանը:

Նա հաղորդել է, որ առաջին փուլը «Բազե» ճամբարն է Բյուրականում, որի ժամանակ կիրականացվեն զանազան արշավներ և նոր մրցույթներ կանցկացվեն: Այդ ծրագրին կմասնակցեն մոտ 800 երիտասարդներ, այն կսկսվի հուլիսի 15-ին և 10 օր կտևի: Օգոստոսի կեսին կմեկնարկի երկրորդ փուլը` «Բազե» ամենամյա հավաքը` իր ավանդական մրցույթներով, որն այս տարի տեղի կունենա Ծաղկաձորում, և որին կմասնակցեն մոտ 400 երիտասարդներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---