Ինչո՞վ Թուրքիան և Ադրբեջանը կարողացան կաշառել կամ վախեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի առաջ տանեն իրենց միանգամայն «կասկածելի» ճշմարտությունը Հայաստանի և նրա հետ կապված ամեն ինչի մասին: Վերջին օրինակը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացված «Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսում տեղ գտած միջադեպն է: Ցուցահանդեսի բացման օրը ոչինչ չկասկածող այցելուներին տհաճ անակնկալ էր սպասում. յուրաքանչյուր խաչքարի տեղանուններով վահանակներն առանց բացատրությունների հանվել են կազմակերպիչների կողմից: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը: Հանվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, որն ամրացված է եղել Հայաստանի դրոշի կողքին: Ինչպես միանգամայն արդարացի նշել են «Հայ Դատի» ֆրանսիական գրասենյակում այս միջադեպը հերթական անգամ ցույց տվեց դրան ադրբեջանա-թուրքական միջամտությունը պետական մակարդակով: Ընդ որում, հայ համայնքն արդեն խոստացել է համապատասխան արձագանք տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «քաղաքակիրթ վանդալիզմին»: Չի բացառվում, որ այդ կերպ Հայաստանի հարևանները վրեժ են լուծել այն բանի համար, որ 2010թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը որոշեց «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունը` իր Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները: Գաղտնիք է մնում, թե ինչ պատահեց կես տարի առաջ, և ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը 2010-ի նոյեմբերին արհամարեց ադրբեջանական հիստերիան, այժմ դրան հակառակ է գործում: Այս ինչո՞վ կարող էին Հայաստանի հարևանները կաշառել կամ վախեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |