Էդվարդ Նալբանդյանն ու Անրի դը Ռենկուրն ընդգծել են երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը![]() 16 հունիսի 2011 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի համագործակցության հարցերով պետնախարար Անրի դը Ռենկուրին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս Ֆրանսիայի հետ բազմաբովանդակ համագործակցության և բարեկամական հարաբերությունների համակողմանի զարգացմանը: Նախարարներ Նալբանդյանն ու դը Ռենկուրը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, հանգամանալից անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգին, նախատեսվող բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքներին, տնտեսական, միջխորհրդանական, ապակենտրոնացված, մշակութային և կրթական համագործակցությանն առնչվող հարցերին: Զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը: Այս առումով կարևորվեց այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր համաժողովի անցկացումը: Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվեցին Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները, Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի նախապատրաստությունները: Էդվարդ Նալբանդյանն ու Անրի դը Ռենկուրը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |