Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում կրթական ու գիտական ծրագրերին17 հունիսի 2011 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը զբաղվում է բոլոր այն ծրագրերով ու առաջարկություններով, որոնք վերաբերվում են ժամանակակից երիտասարդությանն ու ուսանողությանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: «Բնականաբար, մենք շեշտը դնում ենք որոշ ծրագրերի վրա և հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական ու գիտական ծրագրերին: Ըստ Ավագյանի, մրցույթում եղել են մի շարք անվանակարգեր, մասնավորապես, բարձրագույն, միջին կրթական ծրագրեր, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնց համար հիմնադրամը հատկացրել է շուրջ 5 մլն դրամ, որոնք կստանան հաղթած 10 հասարակական կազմակերպությունները: Ավագյանը նշել է նաև, որ Երիտասարդական հիմնադրամը կառավարության հետ համատեղ այս տարի աննախադեպ ծրագիր է իրականացրել, որի շնորհիվ գերազանց առաջադիմությամբ կամ սոցիալապես անապահով մոտ 600 ուսանողներ կրթաթոշակներ են ստացել կամ հատուցվել է նրանց ուսման վարձը: Նա հավելել է, որ այդ ծրագիրը շարունակական է լինելու: «Մեր ծրագրերի նպատակն է կարևորել գիտելիքը, ցույց տալ, որ մարդն իր գիտելիքի շնորհիվ կարող է մրցունակ լինել ու բարելավել իր կյանքը»,-ասել է Կարեն Ավագյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |