Հայաստանում մտադիր են կանգնեցնել Տարաս Շևչենկոյի հուշարձանը17 հունիսի 2011 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մտադիր են կանգնեցնել Տարաս Շևչենկոյի հուշարձանը: Այդ հարցն արծարծվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Նիկոլայ Տոմենկոյի և Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի զրույցում: Ինչպես հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի մամլո ծառայությունը, 2003 թվականին Երևանում տեղի ունեցավ ապագա հուշարձանի հիմնարկերքի արարողությունը, սակայն շինարարությունը դեռ չի սկսվել: Հանդիպմանը խոսք էր գնում հուշարձանի տեղադրման գաղափարին վերադառնալու մասին: «Պատմական և մշակութային տեսակետից արդարցի և ճիշտ կլիներ, որպեսզի մինչ 2014թ.՝ Շևչենկոյի 200-ամյակը, Երևանում բացվեր մեծ բանաստեղծի հուշարձանը»,-ասել է Նիկոլայ Տոմենկոն, հայտնում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |