Երևանում Twinning ծրագրի շրջանակներում քննարկվել են մրցունակության ու պետական աջակցության խնդիրներ17 հունիսի 2011 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Twinning ծրագրի մասնագետների հետ համատեղ Երևանում կազմակերպել է «Մրցակցության ու պետական աջակցության մասին ՀՀ օրենսդրության կիրառման խստացումը» թեմայով կլոր սեղանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՏՄՊՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը, կլոր սեղանի քննարկման առարկա կլինեն գերիշխող դիրքի չարաշահումը և հակամրցակցային համաձայնությունները, ինչպես նաև Եվրամիության երկրների օրինակով պետական աջակցության խնդիրները: «Twinning ծրագրի հիմնական նպատակն է մրցունակ դարձնել Հայաստանի օրենսդրությունը մրցունակության ու պետական աջակցության ոլորտում, ՏՄՊՊՀ վարչարարական հնարավորությունների ավելացումը, մրցակցության ու պետական աջակցության ոլորտներում հանրության իրազեկվածության մակարդակը»,-ասել է նա: Ըստ նրա, կլոր սեղանի շրջանակներում տեղի կունենան ոչ միայն տեսական քննարկումներ, այլ նաև գործնական, և մասնավորապես կքննարկվի ՏՄՊՊՀ վարույթը «Մոկոնատ» ՍՊԸ-ի հանդեպ՝ սուրճի վաճառքի խախտումների փաստով: Փոլադյանը հայտնել է նաև, որ պետական մարմինների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ այսօրվա կլոր սեղանից բացի, նախատեսվում է նման քննարկումներ կազմակերպել նաև գործարարների, հասարակական կազմակերպությունների ու դատավորների հետ: Եվրոպական համագործակցության քաղաքականության շրջանակներում ՏՄՊՊՀ-ն Գերմանիայի ու Լիտվայի հակամենաշնորհային մարմինների հետ համատեղ իրականացնում է Twinning նպատակային ծրագիրը: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում և համագործակցություն կոնկրետ ծրագրերի շուրջ համապատասխան մարմինների և այդ երկրների կառավարությունների միջև: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մրցակցային դաշտը: Ծրագիրը նախատեսված է 2011-13թթ. համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |