Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը հունվար-մայիսին աճել է 12,9%![]() 17 հունիսի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-մայիս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1146,8 հազար տոննա, ինչը 12,9% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2011 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 8% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /1062,1 հազար տոննա/: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 147,1 հազար տոննա, ինչը 21,7% գերազանցեց հունվար-մայիսի համար նախատեսված ցուցանիշը /120,9 հազար տոննա/, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում տեղափոխվել է 485,1 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 5,2% գերազանցեց հունվար-մայիսի համար նախատեսված ծավալը /461,3 հազար տոննա/: Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-մայիս ամիսներին փոխադրվել է 514,6 հազար տոննա բեռ, ինչը 7,2% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը /479,9 հազար տոննա/: Նշենք, որ 2011 թ. հունվար-մայիս ամիսների բեռնափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵՈւ-ի ճկուն սակագնային քաղաքականությամբ, մատուցվող ծառայությունների որակի աճով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |