Հայաստանում որոշել են ավելի արդյունավետ ծախսել բյուջետային միջոցները

Հայաստանում որոշել են ավելի արդյունավետ ծախսել բյուջետային միջոցները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի նիստում հավանություն է տվել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրին և դրա միջոցառումների ժամանակացույցին, մի փաստաթուղթ, որը ոլորտի զարգացման թիրախային նպատակակետերի, դրանց հասնելուն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատման չափորոշիչների ամբողջությունն է:

Ինչպես նշել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այդ որոշումը թույլ կտա առաջիկա 5 տարիներին ձևավորել գիտական հետազոտությունների համար նախատեսված միջոցների արդյունավետ ծախսման ծրագրեր ու հետազոտություններ, ինչպես նաև ապահովել կրթություն-գիտություն-արտադրություն եռակողմ կապը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---