Երևանը օրիգամիների վաճառքից ստացած հասույթով կփորձի օգնել Ճապոնիային![]() 17 հունիսի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի պատմության թանգարանում հունիսի 17-ին բացվել է օրիգամիի` ճապոնական թղթարվեստի նմուշների, բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որից գոյացած ողջ հասույթը կուղարկվի Մոսկվա`Ճապոնիայի դեսպանատուն, մարտի 11-ի երկրաշարժից տուժած շրջաններից մեկի մանկական որևէ հաստատության վերականգնման հիմնադրամին: Ցուցահանդեսին ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի սաների շուրջ 500 աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ ունեցավ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանը, նշելով, որ 1988 թ-ի երկրաշարժից հետո Հայաստանին մեծ օգնություն ցուցաբերեց Ճապոնիան, և հայերը պետք է դա միշտ հիշեն: Ցուցահանդեսի ընթացքում կայացավ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Վերածնվիր Ճապոնիա» երգի պրեմիերան, որին բարեգործական հիմունքներով մասնակցում էին հայ էստրադայի ներկայացուցիչները: Ցուցահանդեսի համակարգող Կարինե Փիլիպոսյանը լրագրողներին հայտնեց, որ նպատակը Ճապոնիային օգնելն է, անկախ նրանից, թե որքան գումար կհավաքվի վաճառքի արդյունքում: «Իմ կարծիքով Ճապոնիան կգնահատի այս քայլը, ոչ թե փոքրիկ գումար տրամադրելու համար, այլ որ դա արվել է սրտանց`երեխաների կողմից», ասաց Փիլիպոսյանը: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 հազարը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |