Արթուր Աբրահամ. Ես ասել եմ, որ չեմպիոն եմ դառնալու գերմիջին քաշային կարգում և կանեմ դա![]() ![]() PanARMENIAN.Net - «Արդեն երեք ամսից ես կվերադառնամ ռինգ և որակավորման մենամարտերի կմասնակցեմ, որից հետո կստանամ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու իրավունք, սակայն դեռ չգիտեմ, թե ով կլինի իմ մրցակիցը»,-հայտարարել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը ժամանել է Հայաստան և երեք ամիս կանցկացնի հայրենիքում: Ըստ Աբրահամի, նա չի պատրաստվում փոխել իր քաշային կարգը և իր առաջիկա մենամարտերը կանցկացնի գերմիջին քաշային կարգում: «Միջին կարգում իմ բոլոր մենամարտերում ես հաղթել եմ և եղել եմ IBF չեմպիոն: Երբ ես բարձրացրեցի քաշն ու սկսեցի մասնակցել Super Six-ի մրցաշարին, ես ասացի, որ չեմպիոն եմ դառնամու նաև այս քաշային կարգում: Ես խոստացա ու կկատարեմ իմ խոստումը»: Ամերիկացի Անդրե Ուորդի հետ մենամարտի մասին, որին նա զիջեց Super Six-ի մրցաշարի կիսաեզրափակչում, Աբրահամ ասել է, որ մենամարտի սկիզբը հաջող էր իր համար, սակայն հետո նա սխալներ թույլ տվեց և զիջեց: «Ես փակվեցի ու ցանկանում էի հաղթել նոկաուտով, քանի որ ԱՄՆ-ում դժվար է հաղթել միավորներով: Անշուշտ, ես չէի ուզում պարտվել, սակայն այդպես ստացվեց, պետք է մոռանալ դրա մասին և պատրաստվել հաջորդ մենամարտերին»,-ասել է Աբրահամը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |