Անրի դը Ռենկուր. Հայաստանն ամեն օր ֆրանսիացիների սրտում է![]() 17 հունիսի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիաի 17-ին ընդունել է Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության ղեկավարն ասել է. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ֆրանսիան առանձնահատուկ դերակատարություն ունի: Եվ, բնականաբար, մենք ցանկանում ենք մշտապես ամրապնդել և խորացնել մեր հարաբերությունները: Սա պայմանավորված է թե՛ պատմական դարավոր կապերով, թե՛ մեր երկու ժողովուրդների միջև առկա համակրանքով, թե՛ Ֆրանսիայի՝ միջազգային ծանրակշիռ դերակատար լինելու հանգամանքով, և, իհարկե, Ֆրանսիայում առկա ստվար հայկական համայնքով»: Անրի դը Ռենկուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայաստանը մեր սրտում է ամեն օր, քանի որ ամեն օր մենք շփվում ենք Ֆրանսիայում բնակվող հայերի հետ, ովքեր երկու մշակույթների, երկու քաղաքակրթությունների կրողն են և ովքեր ամեն օր մեզ հիշեցնում են և՛ Հայաստանի անցած տառապանքը, և՛ վեր հառնելու, նորից ճառագելու հայերի ունակությունը»: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների մասին՝ վկայակոչելով հայ-ֆրանսիական հարաբերություններում ձևավորված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական սերտ և արդյունավետ համագործակցությունը, լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, սերտ մշակութային, կրթական առնչությունները, ֆրանսիական ընկերությունների շոշափելի ներկայությունը Հայաստանի տնտեսությունում, հաջող զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը: Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների առաջնահերթ խնդիրներից է առևտրատնտեսական կապերի զարգացումը, առևտրաշրջանառության աճը, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացումը: Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |