Կառավարությունը մտադիր է բարելավել Հայաստանի դիրքերը միջազգային գնահատումներում

Կառավարությունը մտադիր է բարելավել Հայաստանի դիրքերը միջազգային գնահատումներում

PanARMENIAN.Net - Մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից հաշվարկվող ինդեքսների բարելավման ուղղությամբ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

Հունիսի 17-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հերիթեյջ ֆաունդեյշն», «Վորլդ էքոնոմիք ֆորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունների կողմից տարեկան պարբերականությամբ հրատարակվող «Տնտեսական ազատության», «Համընդհանուր մրցունակության», «Ցանցային պատրաստվածության» և «Կոռուպցիայի ընկալման» ինդեքսների բարելավման միջոցառումների ծրագիրը, ինչը միտված է միջազգային գնահատումներում ՀՀ դիրքերի բարելավմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն առաջարկել է բոլոր գերատեսչություններին եռամսյակը մեկ տեղեկատվություն ներկայացնել, ինչը թույլ կտա բարելավել Հայաստանի ցուցանիշները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---