Դալիի, Բելմերի, Ֆինի, Կիրիկոի գրաֆիկական աշխատանքները կցուցադրվեն Երևանում17 հունիսի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. հուլիսի 6-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես (160 աշխատանք)` նվիրված սյուրռեալիստական ուղղության այնպիսի ճանաչված նկարիչների, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն: Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելոս) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Կցուցադրվեն նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով և այլք: Արժիլեների ընտանիքին է պատկանում Սալվադոր Դալիի պղնձափորագրության ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտ կցուցադրվի Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում: Դալին օֆորտով տարվել է 1930-ական թվականների սկզբին: 1934 թ. նա նկարազարդել է «Մալդորորի երգերը»` կոմս Լոթրեամոնի «Իզիդոր Դյուկաս» պոեմը, որը Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնության» հետ մեկտեղ մեծ ազդեցություն է ունեցել Դալի-սյուրռեալիստի կայացման գործում: Նույն թվականին Փարիզում նա հանդիպել է հայտնի նկարահավաք և հրատարակիչ Պիեռ Արժիլեին: Այս հանդիպումը շուրջ կեսդարյա բեղմնավոր համագործակցության սկիզբ է հանդիսացել: 1971 թվականին Պիեռ Արժիլեն Փարիզում բարոն Պետիեից ձեռք է բերել «Մալդորորի երգերը» շարքի օֆորտային տախտակները: Արժիլեն աջակցել է նաև Դալիի փորձերին` պղնձափորագրության տեխնիկայով, որոնք հետագայում մարմնավորվեցին գրաֆիկական տասը շարքերում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |