Փորձագետ. Բեռնար Ֆասիեն հստակ հասկացրել է, որ Ֆրանսիան Եվրամիությանը չի զիջի իր տեղը ԵԱՀԿ ՄԽ-ում![]() 17 հունիսի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով լսումների ժամանակ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հստակ հասկացրել է, որ Ֆրանսիան Եվրամիությանը չի զիջի իր տեղը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը: Փորձագետի կարծիքով, Ֆրանսիան չի հրաժարվի ԵԱՀԿ ՄԽ-ում իր տեղից այն պատճառով, որ Եվրոպայում գնալով ավելի շատ են խոսում ԵՄ-ում եվրոպական դիվանագիտության թուլության և ազգային դիվանագիտության ամուր դիրքերի մասին: Կայծ Մինասյանը նշում է, որ եվրոպացիները կարևոր են համարում Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդավարացումը, ինչը կօգնի հասարակություններին նախապատրաստել խաղաղության: «Եվրոպացիներն ասում են, որ ԵՄ-ն պետք է ավելի շատ ներգրավված լինի այդ գործընթացում, սակայն ԵՄ դիրքորոշումը հակասական է: Բրյուսելը մի կողմից Բաքվի հետ խոսում է տարածքային ամբողջականության, իսկ մյուս կողմից Երևանի հետ` ինքնորոշման իրավունքի մասին»,- հայտնել է փորձագետը: Կայծ Մինասյանն ընդգծում է, որ այդ առումով Հայաստանը պետք է ճիշտ աշխատանքներ վարի հայկական Սփյուռքի հետ և ճիշտ օգտագործի այդ ռեսուրսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |