Բակո Սահակյան. Արտադրական ենթակառուցվածքների ոլորտը հանրապետության տնտեսության կարևոր հիմքերից մեկն է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից 2010 և 2011 թվականների հունվար-մայիս ժամանակահատվածում կատարված աշխատանքներին:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, համապատասխան զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը և գերատեսչությանը ենթակա ընկերությունների տնօրենները:

Նախագահ Սահակյանը կարևորել է արտադրական ենթակառուցվածքների ոլորտը` այն համարելով հանրապետության տնտեսության կարևոր հիմքերից մեկը, կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---