Բակո Սահակյանն ու Արմեն Մովսիսյանը քննարկել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք նշվել է էներգետիկայի բնագավառում համագործակցության լուրջ ներուժի առկայության և այն արդյունավետ կերպով оգտագործելու անհրաժեշտության մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---