Ռուս պատգամավոր. Ռուսական ռազմակայանի ներկայությունը ՀՀ-ում հայ-ռուսական փոխգործակցության անբաժան մասն է17 հունիսի 2011 - 21:01 AMT PanARMENIAN.Net - 1995թ. մարտի 16-ի` Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին ռուս-հայկական պայմանագրի գործողության ժամկետը 25-ից մինչև 49 տարով (մինչև 2044 թվականը) երկարացնող արձանագրությունը «բացառիկ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար, այլև լրացուցիչ փաստարկ է հայ-ռուսական անփոփոխ գործընկերական, բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար: Այդ մասին Պետդումայի նիստում հայտնել է ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին: Նրա խոսքով, «ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում հայ-ռուսական փոխգործակցության անբաժան մասն է դարձել երկրների անվտանգության ապահովման հարցում, այդ թվում` անվտանգության տարր կովկասյան տարածաշրջանում: «Ռուսաստանը լրացուցիչ մշակել է Հայաստանում 102-րդ ռազմակայանի սպառազինման հարցերը, այդ թվում` օգտագործելով երրորդ երկրները»,- հաստատել է Օստրովսկին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |