Հայաստանի ֆրանսիական համալսարանը կմիանա «Երաժշտական փառատոնին»18 հունիսի 2011 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի բակում տեղի կունենա բացօթյա համերգ և մշակութային ներկայացում: Համերգը իրականացվելու է ֆրանսիական ավանդական «Երաժշտական փառատոնի» շրջանակներում: Միջոցառմանը կենդանի կատարումներով հանդես կգան ինչպես արհեստավարժ երաժիշտներ, այնպես էլ համալասարանի երաժշտական խմբի կատարողներ` ֆոլկ-ջազ, ֆրանսիական շանսոն և այլ ոճերում: Ելույթ կունենան նաև ուսանողական թատերական խմբեր: Միջոցառմանը հրավիրված են նաև Երևանում հավատարմագրված Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: «Երաժշտական փառատոնը» սկիզբ է առել 1982 թ-ին Ֆրանսիայում: Ամեն տարի, աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում անց են կացվում երաժշտական միջոցառումներ: Այդ օրը յուրաքանչյուր ցանկացող կարող է վերցնել որևէ երաժշտական գործիք և ելույթ ունենալ փողոցի ցանկացած հատվածում: Հայաստանը փառատոնը նշում է 2007 թ-ից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |