Այսօր կամփոփվի համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը![]() 18 հունիսի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլը։ Հայտնի կդառնան 7 անվանակարգերում հաղթողները: «Բաց խաղ»-ի շրջանակներում այսօր Orange Armenia ընկերության գլխավոր խանութի սրահը կհյուրընկալի առաջնության մասնակիցների նախագծած խաղերի ցուցահանդեսը: Իսկ երեկոյան նույն վայրում կկայանա մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, և կհրապարակվեն հաղթողների անունները: Հաղթողներին տրվելու են դրամական պարգևներ: Ընդհանուր մրցանակային բյուջեն կազմում է 1.300.000 դրամ, որից 300.000-ը կստանա «Լավագույն խաղ» անվանակարգի հաղթողը։ Ժյուրիի անդամների կազմում են ներկայացուցիչներ Օրանժից, «Տրիադա» ստուդիայից, Արդիական տեխնոլոգիաների ասոցիացիայից, «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն», «Մայքրոսոֆթ Հայաստան» և այլ ընկերություններից։ Համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Orange Արմենիա» ընկերությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |