Հայաստանն ու Նիդերլանդները կխորացնեն համագործակցությունը անվտանգության ոլորտում![]() 18 հունիսի 2011 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-22-ը Նիդերլանդների Ազգային անվտանգության և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի հրավերով ԱԱԽ քարտուղար, Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդերլանդների Թագավորություն: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Անվտանգության և արդարադատության պետքարտուղարի, Նիդերլանդների Թագավորության ազգային անվտանգության խորհրդականի, ինչպես նաև Հաագայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարության հետ: Կողմերը կքննարկեն ազգային անվտանգության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Այնուհետև հանդիպումներ են տեղի ունենալու սոցիալական բնակարանային կազմակերպությունների հետ, այդ թվում «ՎՍՎ» երաշխիքային հիմնադրամի, «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի և «Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության ղեկավարության հետ: Այս հանդիպումների ընթացքում կքննարկվեն սոցիալական բնակարանային ոլորտում հայ-հոլանդական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կստորագրվեն մի շարք համաձայնագրեր ԱՍԲԱ հիմնադրամի և հոլանդական գործընկերների միջև Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |