Երևանում տեղի կունենա «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշարը

Երևանում տեղի կունենա «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշարը

PanARMENIAN.Net - Հունիսի 24-25-ին տեղի կունենա «Սպորտը հանուն հավասար հնարավրությունների» շախմատի երկրորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մրցաշարի պատվավոր հյուրը կլինի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը սեանս կանցկացնի մասնակիցների հետ: Մրցաշարը տեղի կունենա շախմատի տանը շվեյցարական մրցակարգով և արագ շախմատի կանոններով: Կանայք և տղամարդիկ կմրցեն միասին:

Մրցաշարին կմասնացեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Մրցաշարի նպատակն է հավասար պայմաններ քարոզել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, PanARAMENIAN.Net-ին են հաղորդել «Հույսի կամոււրջ» կազմակերպության մամլո ծառայությունում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---