Գրող Ելենա Շուվաեվա-Պետրոսյանը հաղթել է «Աշխարհն առանց պատերազմի և բռնության» մրցույթում18 հունիսի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Ելենա Շուվաեվա-Պետրոսյանը ճանաչվել է Լեհաստանում արդեն 20-րդ անգամ անցկացվող «Աշխարհն առանց պատերազմի և բռնության» թեմայով գրականության մրցույթի հաղթող: Հայաստանն այս տարի առաջին անգամ էր մասնակցում մրցույթին: Մրցույթը կազմակերպել էր Վարշավայում Ռուսաստանի կենտրոնը, գերմանական «Մշակույթի գործարանը» և այլ կազմակերպություններ: Մրցույթին մասնակցել են երիտասարդներ Ռուսաստանից, Լեհաստանից, Բելառուսից, Գերմանիայից և այլ երկրներից: Մրցույթի համար ընդունվել էին շուրջ 600 գրական աշխատանքներ: Մրցույթին կարելի էր ներկայացնել պատմվածքներ, բանաստեղծություններ, նովելներ գրված ռուսերենով և բելոռուսերենով: Ելենա Շուվաեվա-Պետրոսյանը ծնվել է 1978թ-ի ապրիլի 17-ին Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի Բոլշոյ Մորեց գյուղում: 2001-ից ապրում է Հայաստանում: Նա Ռուսաստանի և Հայաստանի գրողների միության և աշխարհի մի շարք միությունների անդամ է: Շուվաեվա-Պետրոսյանը չորս գրքերի հեղինակ է և ավելի քան 30 հավաքների մասանկից: Տպագրվել է մի շարք ամսագրերում: Նրա բանաստեղծություններն ու պատմվածքները թարգմանվել են հայերեն, անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն, և այլ լեզուներով: Հեղինակի ստեղծագործություններում մեծ տեղ է գրավում հայկական թեմատիկան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |