Փորձագետ. Բաքուն անտեղի ուռճացնում է իր ռազմաօդային ուժերի ուժն ու հզորությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Անտեղի է համեմատել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, քանի որ վերջիններիս տվյալները չափազանց ուռճացված են: Այդ մասին հայտարարել է փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր «Հայաստանի ավիացիայի օրվան»: «Երկու պետությունները լավ են գիտակցում, որ ռազմաօդային ուժերը նախատեսված չեն իրար դեմ պատերազմելու համար, այլ կոչված են լուծելու ԶՈւ խնդիրներն ու աջակցել նրանց գործողություններին»,-ասել է նա: Ուստի Ադրբեջանը զարգացնում է իր ՌՕՈւ-ն իր առջև դրված խնդիրների լուծումից ելնելով, իսկ Հայաստանը՝ համապատասխանաբար ելնելով իր նպատակներից: Այդ համատեքստում փորձագետը նշել է, որ Ադրբեջանի ՌՕՈւ հզորությունն ու հագեցվածությունը չեն համապատասխանում այն PR-ին, որ անում են այդ երկրի իշխանությունները: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանի ՌՕՈւ շարժակազմն ընդգրկում է այնպիսի մոդելներ, որոնք, ըստ այդ երկրի մասնագետների լրացնում են միմյանց, իսկ իրականում «ավելորդ շքեղություն են»: Փորձագետը պարզաբանել է, որ Ադրբեջանը չունի նման մոդելների կիրառման համապատասխան փորձ, հատկապես լեռնային տեղանքում, փորձ, որը ձեռք բերելու համար տարիներ են պահանջվում: Եղավ օդաչուներին Թուրքիայում նախապատրաստելու փորձ, սակայն խնդիրը նրանում է, որ բուն Թուրքիան նման տեխնիկայի կարիք չունի, արդյունքում՝ բարձր լեռնային շրջաններում նախապատրաստման խնդիրը մնաց չլուծված: «Հայաստանի ավիացիայի օրը» նշվում է ամեն տարի հունիսի երրորդ կիրակի օրը: ՀՀ ավիացիայի ստեղծման մեկնակետն է համարվում ՀՀ ԶՈւ ավիացիոն ստորաբաժանման կազմավորումը 1992թ. հունիսին: 5 տարի անց այդ իրադարձության առթիվ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր ստորագրեց «Հայաստանի ավիացիայի օրը» տոնելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |