Հանրապետական պատգամավորը մեծ հույսեր չի կապում Կազանի հանդիպման հետ

Հանրապետական պատգամավորը մեծ հույսեր չի կապում Կազանի հանդիպման հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը մեծ ակնկալիքներ չունի Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից: Պատգամավորը վստահ է, որ ադրբեջանական կողմը կառուցողական քայլերի չի գնա բանակցություններում:

«Այստեղ որոշակի աշխատանք պետք է կատարեն միջնորդները: Ակնհայտ է, որ առանց միջազգային կազմակերպությունների, այդ թվում Եվրամիության ճնշման, Ադրբեջանը կառուցողական մոտեցում չի որդեգրի բանակցություններում»,-ասել է պատգամավորը:

Հարությունյանը կարևոր է համարում, որ Կազանի հանդիպմանն արծարծվի հրադադարի պահպանման ռեժիմը խստորեն կատարելու հարցը, որի մասին համաձայնագրի տակ դրված է նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրութունը:

Հունիսի 25-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Արևմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետները մեծ հույսեր են կապում այդ հանդիպման հետ: Ոմանք նույնիսկ համարում են, որ Կազանի հանդիպումը խնդրի խաղաղ կարգավորման վերջին շանսն է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---