ՓԱՐԻԶՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, կողմերը քննարկել են Մինսկի խմբի նոր առաջարկները, որոնք հակամարտության կողմերին կներկայացվեն մոտ ժամանակներս: Ինչպես սպասվում է, քննարկված հարցերը մեկ անգամ եւս կուսումնասիրվեն մայիսի կեսերին Մոսկվայում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ընթացքում: Այնուհետեւ միջնորդները մտադիր են մայիսի 18-21 այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---