System of a Down-ի Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերին կայանալիք համերգի տոմսերը սպառվել են![]() ![]() PanARMENIAN.Net - System of a Down խմբի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հոկտեմբերի 2-ին կայանալիք մենահամերգի տոմսերն ամիսներ առաջ արդեն սպառվել են: Այս մասին հայտնում է խմբի պաշտոնական կայքէջը: Խումբը հունիսի 21-ին ավարտում է իր եվրոպական շրջագայությունը և մինչև հոկտեմբեր համերգներ չի պլանավորել: System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, պաշտոնապես հայտարարեց վերամիավորման մասին 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ, Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |